Աշխարհ

18.07.2017 07:59


Վրաստանի ոստիկանությունն Ադրբեջանի քաղաքացու է ձերբակալել (տեսանյութ)

Վրաստանի ոստիկանությունն Ադրբեջանի քաղաքացու է ձերբակալել (տեսանյութ)

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Ադրբեջանցու՝ սահմանային անցակետում մեծ քանակությամբ ոսկյա իրեր ապօրինի անցկացնելու մեղադրանքով:

Ըստ քննության նյութերի՝ ձերբակալվածը «Կարմիր կամուրջ» կոչվող սահմանային անցակետում իրեն պատկանող մեքենայով փորձել է անցկացնել չհայտարարագրված թանկարժեք մետաղներ, մեքենայում հայտնաբերվել է 2,5 կգ ոսկյա իրեր՝ 148 հազար լարի ընդհանուր արժեքով:

Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի 214 հոդվածով, որը նախատեսում է 5-7 տարվա ազատազրկում:

Այս խորագրի վերջին նյութերը