Աշխարհ

17.07.2017 15:41


Աստղագետները տարօրինակ ազդանշաններ են ստացել Կույս համաստեղությունից

Աստղագետները տարօրինակ ազդանշաններ են ստացել Կույս համաստեղությունից

Պուերտո-Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանի մասնագետները, ովքեր զբաղվում են վերերկրային բանականության փնտրման SETI նախագծով, անհասկանալի ազդանշաններ են ստացել։ Դրանք եկել են Կույս համաստեղությունից։

Ռադիոաստղադիտակը մի ամբողջ 10 րոպե բարձր հաճախականության խորհրդավոր ազդանշաններ է ստացել:

Սակայն, այնտեղ դժվար թե որևէ զարգացած քաղաքակրթությամբ մոլորակ կարող է գոյություն ունենալ, քանի որ այդ համաստեղծությունն այրում է իր շրջակայքի տարածությունը։ Այս մասին գրում է Business Insider-ը։

Գիտնականները կարծում են, որ այդ ազդանշանները, հնարավոր է, բնական ծագում ունեն։ Այդ դեպքում, փաստորեն, աստղագետներին հաջողվել է աստղային բռնկման նոր տեսակ հայտնաբերել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը