Լրահոս

17.07.2017 15:01


Եղեգնաձորի շուկայի մոտ ընկուզենու ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի

Եղեգնաձորի շուկայի մոտ ընկուզենու ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քնիչները շուկայի հարևանությամբ գտնվող «Ղռեր» կոչվող տարածքում հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած քաղաքացու ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը