Լրահոս

17.07.2017 19:49


Ուշադրություն․ հուլիսի 19-22-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն

Ուշադրություն․ հուլիսի 19-22-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն

Ուշադրություն

Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C

Այս խորագրի վերջին նյութերը