Լրահոս

17.07.2017 12:59


Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը օրական մի քանի անգամ 2 ժամով փակվելու է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը օրական մի քանի անգամ 2 ժամով փակվելու է

Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա «Վրացական ռազմական ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ժայռեր մագլցողների միջոցով, իրականացնում է ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրում, որի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես կանգնեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:
Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհը փակել օրական մի քանի անգամ 2 ժամով հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից- երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը