Լրահոս

17.07.2017 11:48


ԱԳՆ–ն չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ Տիգրան Բալայան

ԱԳՆ–ն չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ Տիգրան Բալայան

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ արտգործնախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ո'չ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում ՀՀ դեսպանության` Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն»,- ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը