Լրահոս

17.07.2017 11:01


Վերին Արտաշատի տներից մեկին մոտակա դիտահորում օձ է հայտնաբերվել

Վերին Արտաշատի տներից մեկին մոտակա դիտահորում օձ է հայտնաբերվել

Հուլիսի 17-ին, ժամը 08:51-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սարյան փողոցի տներից մեկին մոտակա դիտահորում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը