Լրահոս

17.07.2017 17:04


Քանաքեռի այգիներում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ

Քանաքեռի այգիներում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ

Հունիսի 16-17-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռի այգիներում՝ մոտ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ Մ. Մելքոնյան փողոցի վերջնամասում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում՝ մոտ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիդավան թաղամասում՝ 400 քմ, Երևանյան փողոցի վերջնամասում՝ 200 քմ, Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տարածքում՝ մոտ 6000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի, Շահումյան փողոցի երկաթուղային կայարանի հարակից՝ մոտ 150 քմ, Գեղարքունիքի մարզի Դարանակ և Փամբակ գյուղերի միջև գտնվող սարի վրա՝ մոտ 4 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը