Լրահոս

17.07.2017 08:54


Նուբարաշենի գերեզմանատան մոտ ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ

Նուբարաշենի գերեզմանատան մոտ ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ

Հուլիսի 16-ին, ժամը 21:33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Reno Sandero» մակնիշի 35 CD 609 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ն.) դուրս են բերել արգելափակումից:

***

Հուլիսի 16-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 35 AQ 877 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.):

Այս խորագրի վերջին նյութերը