Լրահոս

16.07.2017 10:11


Ջրանցքում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը պարզվել է

Ջրանցքում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը պարզվել է

«Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է. հարազատները ճանաչել են: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ Քննչական կոմիտեից, որտեղից նաև հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Ըստ կայքի տեղեկությունների, դիակի ձեռքի վրա առկա է դաջվածք՝ «1946» մակագրությամբ. դա տղամարդու ծննդյան տարեթիվն է:

Տղամարդը Ուկրաինայի քաղաքացի է, ազգությամբ հայ և վերջերս էր վերադարձել Ուկրաինայից:

Հայտնի է դարձել նաև, որ նա ամուսնալուծված էր, ուներ առողջական խնդիրներ:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ըստ նախնական վարկածի` տղամարդն ինքնասպան է եղել:

Հիշեցնենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի վերջնամասում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս էին բերել դիակը:

Այս խորագրի վերջին նյութերը