Լրահոս

15.07.2017 14:59


Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի հոր հոգեհանգստին

Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի հոր հոգեհանգստին

Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով շուրջ մեկ տարի կալանքի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին, ինչպես «Ազատությանը» փոխանցեց նրա կինը, թույլ է տրվել այսօր մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստիարարարողությանը։

Կալանավորվելուց հետո Ղուկասյանն այդպես էլ չէր կարողացել տեսնել հորը։ Քննչական մարմինը մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ տալ տանը տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:

Այս շաբաթ, հիշեցնենք, դատախազությունը Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը հաստատեց՝ գործն ուղարկելով դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը