Լրահոս

15.07.2017 19:23


Ջրանցքում հայտնաբերված դիակի ձեռքի դաջվածքն ի՞նչ է հուշում

Ջրանցքում հայտնաբերված դիակի ձեռքի դաջվածքն ի՞նչ է հուշում

Նախօրեին «Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռևս պարզված չի:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակի ձեռքի վրա առկա է դաջվածք՝ «1946» մակագրությամբ, չի բացառվում, որ դա հանգուցյալի ծննդյան տարեթիվը լինի:

Սակայն մեզ հայտնի է դարձել, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի վերջնամասում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և փՓրկարարները ջրանցքից դուրս էին բերել դիակը:

Այս խորագրի վերջին նյութերը