Լրահոս

15.07.2017 08:44


Սասունիկ գյուղում այրվել է անասնակերով բեռնված տրակտորի կցորդիչ

Սասունիկ գյուղում այրվել է անասնակերով բեռնված տրակտորի կցորդիչ

Հուլիսի 14-ին, ժամը 22:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում այրվում է անասնակերով բեռնված տրակտորի կցորդիչ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:34-ին:

Այրվել է Սասունիկ գյուղի 32 փողոցի 18 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում կուտակած մոտ 130 հակ անասնակեր, անասնագոմի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ, անասնագոմին հարակից կայանած կցորդիչը՝ ամբողջությամբ և կցորդիչի վրա գտնվող մոտ 130 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը