Աշխարհ

14.07.2017 21:38


Հարձակում է տեղի ունեցել Հուրգադայի հյուրանոցներից մեկում․ հայեր են տուժել (տեսանյութ)

Հարձակում է տեղի ունեցել Հուրգադայի հյուրանոցներից մեկում․ հայեր են տուժել (տեսանյութ)

Այսօր հարձակում է տեղի ունեցել Հուրգադայի Sunny Days El Palacio 4 աստղանի հյուրանոցում․ զոհվել են երկու կին զբոսաշրջիկներ՝ գերմանուհիներ։ Ինչպես հայտնում է Washington Post-ը, դանակով զինված 20-ամյա երիտասարդը հարձակվել է հենց օտարերկրացի կանանց վրա։

Վիրավորներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ հանցագործը վնասազերծվել է հայ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։

Հարձակվողը ձերբակալված է, նրան հարցաքննում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը