Լրահոս

20.12.2010 17:51


ԱԺ-ն սկսեց քննարկել օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը

ԱԺ-ն սկսեց քննարկել օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը

Արդեն մեկ շաբաթից ավել շարունակվող ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսվել է քննարկվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցումը: Փոփոխություն է կատարվել այդ օրենքի առաջին հոդվածում:

Այս հոդվածով սահմանվում են այլընտրանքային' փորձարարական, միջազգային, հեղինակայնին, կրթական ծրագրերի հասկացությունները:

Այնուհետև, ԱԺ-ն անցել է  «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ օրինագիծը բացարձակապես քաղաքականացված չէ, արտաքին և ոչ էլ այլ տեսակի քաղաքական պատվերներ չկան:

Ի դեպ, օրինագծի քննարկումն անցել է բավականին բուռն մթնոլորտում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները տեղից պարբերաբար ընդհատել են Ա. Աշոտյանի ելույթը, ինչին ի պատասխան' նա նկատել է, որ իր որոշ գործընկերների մոտ ոչ միայն տարրական կրթության բացակայություն կա, այլ նաև' տարական դաստիարակության:

-Սա «Լեզվի մասին» օրենքի քննարկում էլ չէր իրականացված, որի ականատեսը մենք եղանք: Սա «Լեզվի մասին» օրենքի շուրջ քննարկումներ էին, որտեղ կային հստակ շահեր, շահարկումներ, պատվիրատուներ, կատարողներ, դերակատարներ, խամաճիկներ և, ցավոք սրտի, այս ամենը թույլ չտվեց, որպեսզի մենք ձեզ հետ միասին կենտրոնանայինք և իրականում շատ ավելի շատ ժամանակ հատկացնեիքն բովանդակային քննարկումներին,-հայտարարել է Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ պետք է վերջակետ պետք է դրվի բոլոր տեսակի շահարկումներին, դպրոցները կբացվեն և կաշխատեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը