Լրահոս

14.07.2017 13:15


Արևշատ գյուղի դաշտերում հայտնաբերվել է արական սեռի օրգաններով դիակի մաս. հարուցվել է քրգործ

Արևշատ գյուղի դաշտերում հայտնաբերվել է արական սեռի օրգաններով  դիակի մաս. հարուցվել է քրգործ

2017թ. հուլիսի 13-ին` ժամը 19:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի դաշտերում` Արտաշատյան ջրատարից մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, ինքնությունը չպարզված, արական սեռի օրգաններով դիակի մաս:

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունոմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել վկաներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը