Լրահոս

14.07.2017 22:15


«Տաշիր պիցցա»-ի մոտ «Газель»-ը երկու անիվներով հայտնվել է փոսում

«Տաշիր պիցցա»-ի մոտ «Газель»-ը երկու անիվներով հայտնվել է փոսում

Հուլիսի 13-ին, ժամը 21:15-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Տաշիր պիցցա»-ի մոտակայքում, «Газель» մակնիշի մարդատար ավտոմեքենան երկու անիվներով հայտնվել է փոսում, ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Газель» մակնիշի 08 SO 209 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Վ. Ծ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը