Լրահոս

14.07.2017 15:40


Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվել է դեպի մոտակա տներ

Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվել է դեպի մոտակա տներ

Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 3000 խմ աղբ, հրդեհը տարածվում է մոտակա բնակավայր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ և հատուկ տեխնիկա:

Ժամը 08:00-ի դրությամբ այրվում է մոտ 6000 խմ (երկու տեղամասով) կուտակած աղբ, որից 3000 խմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է, շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը