Լրահոս

14.07.2017 16:14


Վաղարշապատում ավտոտնակ է այրվել, ներսում՝ ավտոմեքենա

Վաղարշապատում ավտոտնակ է այրվել, ներսում՝ ավտոմեքենա

Հուլիսի 14-ին, ժամը 01:36-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Պատկանյան փողոցի 51-րդ շենքի բակում ավտոտնակ է այրվում. ներսում ավտոմեքենա կա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել` 02:14-ին: Մասամբ այրվել է Opel Astra մակնիշի 81 PS 081 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի հատվածը և մոտ 2 քմ կուտակված փայտ:

Այս խորագրի վերջին նյութերը