Լրահոս

14.07.2017 17:03


Բալահովիտ գյուղի «Սպիտակ տան» մոտ այրվել է 2500 քմ խոտածածկ տարածք

Բալահովիտ գյուղի «Սպիտակ տան» մոտ այրվել է 2500 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում այրվել է 3000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի տներից մեկին մոտակա դաշտում՝ 1000 քմ, Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի «Սպիտակ տան» մոտակայքում՝ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում՝ 7 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը