Լրահոս

14.07.2017 07:41


Արարատի մարզում ջրատարի պայթած խողովակում հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Արարատի մարզում ջրատարի պայթած խողովակում հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Այսօր հուլիսի13-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի պայթյուն է տեղի ունեցել, և խողովակի մեջ մասնատված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիականներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դիակի, որը տղամարդ է, ինքնությունը պարզելու համար:

Թե ինչն է եղել մահվան պատճառը, պարզ կլինի դատաբժշկական մի շարք փորձաքննությունների արդյունքների հայտնի լինելուց հետո:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը