Լրահոս

13.07.2017 22:33


Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում կարկուտ է տեղացել

Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում կարկուտ է տեղացել

Հուլիսի 13-ին, ժամը 17:40-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:35-ից մինչև 17:15-ը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ:

Վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով:

Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Վերոնշյալ տարածքը վերահսկվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

***

Հուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:

Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը