Լրահոս

13.07.2017 18:47


Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը

Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, Սարի թաղի դեպքերով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանն, այսօր մահացել է:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ միջնորդություն են ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին, որպեսզի դատարանը թույլ տա՝ Անդրիաս Ղուկասյանը մասնակցի հոր հոգեհանգստի եւ հուղարկավորման արարարողությանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 15-ին, իսկ հուղարկավորությունը՝ հուլիսի 16-ին: Հայրը վերջին մեկ տարում որդուն այդպես էլ չտեսավ:

«7օր»-ի խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի մտերիմներին և հարազատներին։

Այս խորագրի վերջին նյութերը