Լրահոս

20.12.2010 17:01


ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

Ս.թ. դեկտեմբերի  20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր նշում են, որ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել են, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված  դրամական ավանդների  փոխհատուցման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ կառավարության  2006 թ. մարտի 16-ի 352-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն' փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, ինչպես նաև վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը