Լրահոս

13.07.2017 18:27


Երևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհին հայտարարել է, որ 32-ամյա տղամարդը իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

Երևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհին հայտարարել է, որ 32-ամյա տղամարդը իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Երևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհու բողոքի հիման վրա: Աշակերտուհին, ով սովորում է 9-րդ դասարանում, հայտնել է, որ 2016 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկում 32-ամյա Կ. Ա.-ն իր բնակարանի լոգասենյակում մի քանի անգամ անառակավարո գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորաձքննություն, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Կ. Ա.-ին, ով կասկածվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը