Լրահոս

13.07.2017 22:14


Կանցակցվի Ձմերուկի փառատոն

Կանցակցվի Ձմերուկի փառատոն

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում ս.թ. hուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կմեկնարկի ձմերուկի հինգերորդ փառատոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ: Իսկ փառատոնը կեզրափակվի հայկական երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը