Լրահոս

13.07.2017 15:01


Դիտակ գյուղի տներից մեկի ավտոտնակում օձ են հայտնաբերել

Դիտակ գյուղի տներից մեկի ավտոտնակում օձ են հայտնաբերել

Հուլիսի 13-ին, ժամը 12:45-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը