Լրահոս

13.07.2017 14:53


Գրիբոյեդովի փողոցի շենքի մոտ բախվել են «Daewoo Damas»-ը և «Lexus»-ը․ «Daewoo»-ն կողաշրջվել է

Գրիբոյեդովի փողոցի շենքի մոտ բախվել են «Daewoo Damas»-ը և «Lexus»-ը․ «Daewoo»-ն կողաշրջվել է

Հուլիսի 13-ին, ժամը 10:42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Daewoo Damas» մակնիշի 911 VV 91 (վարորդ` 1992 թ. ծնված Հ. Մ.) և «Lexus IS 250» մակնիշի 34 FP 745 (վարորդ` 1981 թ. ծնված Ա. Կ.) պետահամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo Damas» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վերջինիս ուղևորներ՝ 1992 թ. ծնված Մ. Հ.-ը և նույն թվականին ծնված Հ. Մ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը