Տնտեսական

13.07.2017 14:14


Կառավարությունը 3,600 եվրո է հատկացրել ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու համար

Կառավարությունը 3,600 եվրո է հատկացրել ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է Արդարադատության նախարարությանը 3,600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ հատկացնել «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու համար։

Դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի օգոստոսի 18-ն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը