Լրահոս

13.07.2017 13:52


Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը կցուցադրվի ուղիղ եթերում

Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը կցուցադրվի ուղիղ եթերում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի առաջիկա մենամարտը կկայանա հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:00-ին: Երկրպագուները մենամարտին կկարողանան հետեւել Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բռնցքամարտիկները կխաղարկեն IBO տիտղոսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը մենամարտեց 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ եւ հաղթանակ տարավ:

Արթուր Աբրահամը, անդրադառնալով սպասվելիք մենամարտին, նշել է. «Ես հաղթեցի իմ վերջին երկու մարտերը, սա կլինի 3-րդը: Ես վստահաբար պատրաստվում եմ հաղթանակի»:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը