Լրահոս

13.07.2017 18:47


Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտ ուժեղ քամու հետևանքով լարը պոկվել և կախվել է

Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտ ուժեղ քամու հետևանքով լարը պոկվել և կախվել է

Հուլիսի 12-ին, ժամը 18:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով էլ. լարը պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 179/11 շենքի մոտակայքում գտնվող էլ. սյան վրայից պոկվել է ինտերնետի լար:

Փրկարարները կախված ինտերնետի լարը ամրացրել են էլ. սյանը:

Այս խորագրի վերջին նյութերը