Լրահոս

13.07.2017 17:37


ՊՆ շենքի մոտ այրվել է 5 հա խոտածածկ տարածք

ՊՆ շենքի մոտ այրվել է 5 հա խոտածածկ տարածք

Հուլիսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես `Երևանի Ավան Առինջի 2-րդ միկրոյի թիվ 1/18 շենքի մոտակայքում այրվել է՝ 1000 քմ, Դուրյան թաղամասում՝ ՊՆ շենքի մոտակայքում՝ 5 հա, «Հյուսիսային» ավտոկայանի մոտակայքում՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մռավյան փողոցի թիվ 26 տան մոտակայքում՝ 700 հակ, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի վերջնամասում՝ 300 քմ, Աշտարակ քաղաքի «Կատարի ղռ» կոչվող տարածքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի թիվ 1 առողջարանի տարածքում՝ 7000 քմ, 2-րդ միկրոշրջանի երաժշտական դպրոցի մոտակայքում՝ 150 քմ, Արգել գյուղի Բանավան 3 թաղամասում՝ 6000 քմ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի ճանապարհին՝ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի թիվ 100/3 տան մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը