Լրահոս

13.07.2017 08:55


28-ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ծառերի մեջ

28-ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ծառերի մեջ

Հուլիսի12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ 28-ամյա Տարոն Անդրեասյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ԼԼ 989 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ծառերի մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, նա եղել է սթափ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը