Լրահոս

12.07.2017 15:43


Գետափ գյուղի մոտ «Opel Vectra»-ն շրջվելով հայտնվել է Եղեգիս գետում․ կա տուժած

Գետափ գյուղի մոտ «Opel Vectra»-ն շրջվելով հայտնվել է Եղեգիս գետում․ կա տուժած

Հուլիսի 12-ին, ժամը 13:42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է Եղեգիս գետում, կան տուժածներ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Opel Vectra» մակնիշի 35 DR 315 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ս. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել Եղեգիս գետում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1971 թ. ծնված Ջ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը