Լրահոս

12.07.2017 14:39


Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմինսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Առավոտյան 10:00 դրությամբ Նևիննոմինսկի հիվանդանոցում բուժումը շարունակում են երկուսը: Տուժածների մոտ առկա են պոլիտրավմաներ:

Տեղի մասնագետների փոխանցմամբ` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը