Լրահոս

12.07.2017 17:20


Մասիսում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Մասիսում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 12-ին, ժամը 09:20-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 9/1 տան դիմաց կայանած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան այրվում է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է Վ. Ս.-ին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 34 RQ 418 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26 -ին, մարվել` 09:31 -ին:

Այս խորագրի վերջին նյութերը