Լրահոս

12.07.2017 20:33


Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մոտ այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ

Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մոտ այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ

Հուլիսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ, Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ մոտ 500 քմ, Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող Րաֆֆու անվան հիմնական դպրոցի մոտակայքում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ, Բուզանդի փողոցում գտնվող կիսակառույց շենքի տանիքում՝ 6 քմ տախտակ:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, Նոր Գեղի գյուղի Հրանտ Մաթևոսյան փողոցի 1-ին նրբանցքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Մայակովսկի գյուղի Կոտայքի փողոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ և 3 ծառ՝ մասամբ, Բանավան թաղամասի մոտակայքում՝ դաշտերում՝ մոտ 5 հա բուսածածկույթ և ջերմահարվել՝ 13 նորատունկ ծառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու թիվ 2ա շենքի դիմաց՝ մոտ 200 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը