Լրահոս

12.07.2017 10:17


Տանիքների թիթեղներ են քամուց պոկվել

Տանիքների թիթեղներ են քամուց պոկվել

Հուլիսի 11-ին, ժամը 21:40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 12/3 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի ծածկից մի հատվածը կոտրվել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել են ծածկը (մոտ 2 քմ):

***

Հուլիսի 11-ին, ժամը 20:38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 20 շենքի 1-ին մուտքի տանիքի թիթեղները քամուց պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են մոտ 3 քմ թիթեղ:

***

Հուլիսի 11-ին, ժամը 20:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող շենքի տանիքից թիթեղը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (մոտ 5 քմ):

***

Հուլիսի 11-ին, ժամը 19:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 19 շենքի տանիքի թիթեղը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (1 քմ):

***

Հուլիսի 11-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի տանիքից (9-րդ հարկ) թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են թիթեղը (1 քմ):

***

Հուլիսի 11-ին, ժամը 17:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի շենքերից մեկի տանիքից անձրևատար խողովակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են խողովակը (մոտ 6 գմ):

***

Հուլիսի 11-ին, ժամը 17։13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խաղաղության փողոցի շենքերից մեկի տանիքից ալեհավաքի ընկնելու վտանգ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները տան տանիքից իջեցրել են ալեհավաքը:

***

Հուլիսի 11-ին, ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի տանիքի (5 հարկանի) թիթեղը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (մոտ 2 քմ):

***

Հուլիսի 11-ին, ժամը 10:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկից դուրս եկող ծխահեռացման խողովակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել են ազբեստյա ծխատար խողովակը (23 գմ):

Այս խորագրի վերջին նյութերը