«Եղունգ ունես գլուխդ քորի» կամ «Եղունգ էլ չունենաս, կառավարության պարտադրանքով գլուխդ պետք է քորես»
ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում շարունակվել է «Պետական կենսաթոշակների մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը: Օրինագծի շրջանակներում քննարկվել է նաև կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին անցնելու հարցը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ կուտակային համակարգը պետք է լինի միայն կամավոր: Կառավարության ներկայացրած օրինագիծը Ստեփան Սաֆարյանն ի սկզբանե մտադրված էր անվանել «Եղունգ ունես գլուխդ քորի», սակայն հետագայում փոխել է մտադրությունը, այն անվանելով «Եղունգ էլ չունենաս, կառավարության պարտադրմամբ գլուխդ պետք է քորես»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծել է, որ ոլորտում բարեփոխումներ բնականաբար պետք է արվեին, սակայն ներկայացված տարբերակը բերելու է առանց այն էլ վատ վիճակում գտնվող դեմոգրաֆիական շատ լուրջ խնդիրների: Նա նաև նշել է, որ այդ կուտակված գումարները ՀՀ տնտեսության համար օգտակար ներդրումներ չեն լինելու:
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը' նշելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու օրինագծին: