Լրահոս

11.07.2017 23:16


Գյումրիում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ամուսինների. ամուսինը տեղում մահացել է, կինը ծայրահեղ ծանր է

Գյումրիում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ամուսինների. ամուսինը տեղում մահացել է, կինը ծայրահեղ ծանր է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Գյումրու ոստիկանները Opel-ի վարորդին տեղափոխել են Գյումրու բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը