Հարցազրույց

11.07.2017 23:03


Ռուբեն Կարապետյան․ «Ադրբեջանի կողմից փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար» (տեսանյութ)

Ռուբեն Կարապետյան․ «Ադրբեջանի կողմից փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար» (տեսանյութ)

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, աշխարհի 11 երկրում Հայաստանը ներկայացրած արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը factor.am-ի հետ զրույցում խիստ վտանգավոր է համարում միջազգային կառույցներում Ադրբեջանի կողմից քարոզչական վերջին շեշտադրումները ԼՂ սահմանային լարվածության առթիվ:

«Փորձ է արվում քարոզչական ֆոն ապահովել պատերազմի վերսկսման համար: Մարդիկ օգտագործվում են կենդանի վահանների տեսքով և դրա հիման վրա լեգիտիմացման գործընթաց է գնում ապագա գործողությունների համար»,- ասում է նա՝ նշելով, որ այսօր փոխվում եմ քարոզչական շեշտադրումներ, օրինակ, ԼՂ բնակչությունը «ապստամբներ» է որակվում «Նյու Յորք թայմսում»:

«Դա մեզ հետ է գցում 90-ականների սկիզբ, և էստեղ ես լուրջ միտում եմ տեսնում Ադրբեջանի և դրա ետևում կանգնած միջազգային և աշխարհաքաղաքական որոշ ուժերի կողմից, որոնք միգուցե փորձում են լեգիտիմացնել ապագա լուրջ բախումները Արցախում»,- ասում է դիվանագետը:

Փոխարենը, ըստ Ռուբեն Կարապետյանի, վերջին 5 տարիներին Հայաստանի դիվանագիտական կորպուսում հստակ քաղաքականություն չկա, խնդիրները հստակ ձևակերպված չեն: «Հայաստանի դիվանագիտության հիվանդությունը նոր չէ, մենք ունենք դիվանագիտություն առանց արտաքին քաղաքականության: Դա պետականության հյուծման արդյունք է: Այսօր խնդիր ունենք հասկանալու, որ հայոց պեականությունը գտնվում է ծանրագույն վիճակում: Իսկ արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է ներքին քաղաքականության հետ»,- ասում է նա:

Ըստ դիվանագետի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման վրա խիստ բացասական է անդրադառնում այն, որ դեսպաններ են նշանակվում դիվանագիտության հետ առնչություն չունեցած մարդիկ՝ անգործ մնացած պաշտոնյաներ: «Բոլոր պաշտոնյաներին Հայաստանում թվում է, թե իրենք պատրաստի դեսպաններ են, կարող են գնալ, փայլուն կերպով էդ կապերը հաստատել, աշխատեցնել, բայց խնդիրը էդտեղ չի, խնդիրը նշանակողինն է: Որովետև եթե ես եմ երկրի ղեկավարը, ես նշանակում եմ մարդկանց, ովքեր պետք է կարողանան խնդիր լուծել պետականության համար, ոչ թե իմ համար կամ իմ խմբի»,- նշում է նախկին դեսպանը՝ հավելելով. «Դեսպանը պետք է պրոֆեսիոնալ լինի: Դիվանագիտությունը այն ոլորտն է, որտեղ պետք է լինեն միայն դիվանագիտական կարիերա անցած դիվանագետներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը