Լրահոս

11.07.2017 23:00


Կարմիրգյուղի տներից մեկի առաստաղը փլուզվել է

Կարմիրգյուղի տներից մեկի առաստաղը փլուզվել է

Հուլիսի 11-ին, ժամը 11։37-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի տներից մեկի առաստաղը փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ 1930-ական թվականներին կառուցված 1 հարկանի առանձնատան (մոտ 104 քմ) հողից ծածկը փլուզվել է (մոտ 20 քմ)։

Տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին։

Այս խորագրի վերջին նյութերը