Լրահոս

11.07.2017 15:49


Վրաերթի են ենթարկվել 66-ամյա, 37-ամյա, 63-ամյա և 25-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 66-ամյա, 37-ամյա, 63-ամյա և 25-ամյա քաղաքացիներ

Հուլիսի 10-ին, ժամը 21.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա տղամարդ և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 22.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն.Տիգրանյան փողոցի խաչմերուկում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 16.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը