Լրահոս

11.07.2017 10:59


Հայտնաբերվել է Գյումրիում դանակահարության հեղինակը

Հայտնաբերվել է Գյումրիում դանակահարության հեղինակը

Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Սամվել Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ի քույրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իրենց տնակի դիմաց եղբորը դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է իր հարևան, 1996 թ. ծնված Կարապետ Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 10-ին, ժամը 10.10-ին, Կարապետ Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի տնակներից մեկից և խոստովանել, որ հուլիսի 9-ին նույն փողոցում Սամվել Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Կարապետ Հ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը