Լրահոս

11.07.2017 10:52


Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Մեղվիկ» կոչվող այգու մոտ կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու կիսամերկ դի

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Մեղվիկ» կոչվող այգու մոտ կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու կիսամերկ դի

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութւան Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Լոռու մարզում տեղի ունեցած մահվան դեպքի փաստով: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու մոտ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ հետևի նստատեղում, տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Հովսեփ Բ.-ի դին՝ կիսամերկ վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Միայն բերանի շրջանում առկա է եղել չափավոր քանակի արյունաշչային հեղուկի արտահոսք:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը