Լրահոս

11.07.2017 10:32


Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 00:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-3110» մակնիշի 29 LU 155 (վարորդ՝ 1990 թ. ծնված Է. Ա.) և «Suzuki Vitara» 010 AA 10 (վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Գ. Մ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Suzuki Vitara» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը