Լրահոս

11.07.2017 10:15


Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen Jetta»-ն․ վարորդները տեղափոխվել են Էրեբունի ԲԿ

Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen Jetta»-ն․ վարորդները տեղափոխվել են Էրեբունի ԲԿ

Հուլիսի 11-ին, ժամը 00:30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Mercedes» մակնիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Մ. Գ) 35 DF 073 և «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդ՝ 1966 թ. ծնված Գ. Գ.) 16 UU 905 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը