Լրահոս

22.01.2010 09:30

ԱԺ լրացուցիչ ընտրությունում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ տեղի կունենան դատական նիստեր

Այսօր՝ 22.01.10թ.-ին  ժամը  1600-ին  և  1700-ին, Վարչական  դատարանի  դատական  նիստերի  համապատասխանաբար  թիվ  106  և  324  դահլիճներում, նշանակված  են  դատական նիստեր       «Գերագույն խորհուրդ- պատգամավորական  ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանի  երկու  հայցադիմումների  կապակցությամբ,       այն են'

1.«Լիազոր  մարմնի  կողմից  ԸՕ  13-րդ  հոդվածի  8-րդ  կետի   պահանջները  չկատարելու  մասին» դիմում-բողոքի  քննարկման  կարգը  14.01.10թ.  ԸԸՀ  նիստում  խախտելու մասին

2. Լրացուցիչ  ընտրության  արդյունքների  ամփոփման  մասին  14.01.10թ.  ԸԸՀ  որոշման  ընդունման  կարգի  խախտման  մասին

«Գերագույն խորհուրդ- պատգամավորական  ակումբ» ՀԿ

լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։