Լրահոս

10.07.2017 15:26


Ոսկեվանում շնագայլը ցերեկով հարձակվել է ամուսինների վրա

Ոսկեվանում շնագայլը ցերեկով հարձակվել է ամուսինների վրա

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում մի շաբաթ առաջ, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում շնագայլը հարձակվել է ամուսինների՝ 55-ամյա տղամարդու եւ նրա 51-ամյա կնոջ վրա: aravot.am-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի տարածքում, նրանց տան մոտ:

Շնագայլը կծել է կնոջը, վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել կենդանուն։ Տղամարդն ասաց, որ շնագայլը երկու անգամ է հարձակվել իր վրա՝ փորձելով կծել իր ոտքերը: Նրա խոսքերով՝ կենդանին մեծ էր, այն առանց ձայն արձակելու, երախը բաց հարձակվել է իր վրա: Տղամարդը ճանապարհից ցախի կտոր է գտել, դրանով հարվածներ հասցրել կենդանուն, որը հեռացել է: Կնոջը տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւանի հիվանդանոցներից մեկը։

Մանրամասները՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը