Լրահոս

22.01.2010 08:57


Սերժ Սարգսյանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին

Սերժ Սարգսյանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների  ընդլայնվող օրակարգը: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես' Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի եւ  Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը